Մելինեթն ունի նոր գործընկեր
2020-05-12

Շարժվելով ժամանակի հետ համաքայլ՝ Մելինեթն ընդարձակում է իր մատուցած ծառայությունների շրջանակը։

Համագործակցելով Paessler AG-ի հետ՝ Մելինեթը հայկական շուկա է ներմուծում PRTG Network Monitor-ը։  Ցանցային մշտադիտարկման այս հայտնի համակարգից օգտվում են հարյուրավոր ընկերություններ աշխարհի տարբեր ծայրերում։

PRTG Network Monitor-ը գործիք է, որը դիտարկում է ՏՏ բոլոր ենթակառուցվածքները, և որի միջոցով դուք կարող եք հուսալիորեն շուրջօրյա վերահսկում իրականացնել ձեր ՏՏ ենթակառուցվածքում:

Որպես Paessler-ի գործընկեր՝ Մելինեթը կօգնի ձեզ գտնել ճիշտ լուծում՝ ձեր պահանջներին համապատասխան, և կներկայացնի PRTG- ն իր բոլոր հնարավորություններով:

Մեր կարևորում ենք մշտադիտարկման դերը ցանկացած ոլորտի ՏՏ ենթակառուցվածքներում, և մեր նպատակն է ապահովել ձեր անխափան աշխատանքը։