Ռեսուրս կենտրոնի բացումը
2017-08-05

Մելինեթ ՍՊԸ-ի նախաձեռնությամբ, աշխարհահռչակ Ռոբերտ Բոշ( BOSCH) գերմանական ընկերության <<Համագործակցություն արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ>> ծրագրով 2011 թվականի դեկտեմբեր ամսին Երևանի թիվ 4 Արհեստագործական ուսումնարանում բացվեց ռեսուրս կենտրոն, որը 12րդն է աշխարհում, իսկ Երևանի Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցում` <<Աշխատանքի ուսուցում – տեխնոլոգիա>> առարկայի մասնագիտացված դասարան: Այս ծրագրի շրջանակներում Ռոբերտ Բոշ   (BOSCH) գերմանական ընկերությունը համագործակցության համաձայնագրեր է կնքել Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ Կրթության և Գիտության նախարարության հետ: Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությունը և ուսուցումը, մասնավորապես փայտի, մետաղի և քարի մշակումը, ինչպես նաև կիրառել առաջատար տեխնոլոգիաները տվյալ ոլորտներում: Ուսումնարանի ռեսուրս կենտրոնի համար վերանորոգվել և Bosch էլեկտրական գործիքներով համալրվել է մոտ 400քմ տարածք, դպրոցում կահավորվել է մեկ դասարան: Բացման արարողությանը ներկա էին Ռոբերտ Բոշ գերմանական ընկերության ներկայացուցիչները, Երևանի քաղաքապետը, ՀՀ Կրթության և Գիտության նախարարության ներկայացուցիչները, ինչես նաև այլ պետական այրեր: