ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
Բացի մասնավոր ձեռնարկություններից <<Մելինեթ>>-ն աշխատում է նաև պետական կառույցների հետ: Սրա վառ ապացույցն է ՀՀ Կենտրոնական Բանկի Դիլիջանում գործող ֆինանսաբանկային համալիրում մեր ընկերության կատարած աշխատանքը:
ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանում գործող ֆինանսաբանկային համալիրում իրականացվել են բազմատեսակ համակարգերի տեղադրում և դրանց միջև անխափան կապերի ստեղծում՝ ելնելով կառույցի բնույթից, տարածքի պահպանման և անվտանգության ապահովման նկատառումներից: Նախագծվել և տեղադրվել են BOSCH-ի տեսահսկման, հրդեհային ահազանգման, մուտքի հսկման, անվտանգության ազդանշանային, ահազանգման և տարհանման ղեկավարման համակարգեր, որոնք աշխատում են համակցված, բարդ տոպոլոգիաներով և անխափան: Տեղադրված համակարգերի մեջ է մտնում նաև BOSCH-ի կոնֆերանս համակարգը, որն իհարկե լավագույններից է համարվում շուկայում իր որակի և համակարգի հնարավորությունների շնորհիվ: Կատարվել են նաև համակարգչային և հեռախոսային ցանցերի նախագծում և կառուցում ամբողջ համալիրում, ինչպես նաև տեղադրվել է IP հեռուստատեսության համակարգի նախագծում և տեղադրում: