Ծառայություններ
ՑԱՆՑԱՅԻՆ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Համակարգչային և հեռախոսային ցանցերի կառուցում (ակտիվ և պասիվ)
Համակարգչային և հեռախոսային ցանցերն ապահովում են տեղեկատվության անխափան փոխանցում. դա է տեղական ցանցի հիմքը: Ցանցերի տեղադրումը թույլ է տալիս համատեղել մեկ շենքի բոլոր ցանցային տեղեկատվական ծառայությունները:
Որպես կանոն, հեռահաղորդակցման լայնածավալ կառուցվածքի ստեղծման խնդիրները լուծելու ժամանակ հաճախորդը պետք է միանգամից գործ ունենա մի քանի կազմակերպությունների հետ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է որոշակի կայքի կամ աշխատանքի որոշակի փուլի համար՝ նախագծի մշակում, կաբելային ենթակառուցվածքների տեղադրում, սարքավորումների մատակարարում, համակարգչային ծրագրերի տեղադրում և այլն:
Մելինեթ ընկերությունը հոգում է այդ բոլոր խնդիրների մասին:
Մելինեթ ընկերության կողմից համակարգչային և հեռախոսային ցանցերի կառուցման մաս կազմող աշխատանքների շրջանակը ներառում է.
1. Ծրագրի մշակում՝
-
մասնագետի այց հաստատություն՝ աշխատանքի շրջանակը որոշելու նպատակով,
-
աշխատատեղերի դասավորության, ակտիվ ցանցային սարքավորումների տեղադրման վայրերի որոշում
-
պասիվ և ակտիվ սարքավորումների ընտրություն,
-
նախագծի բյուջեի կազմում
-
Հաճախորդի համար նախնական ցանցային նախագծի պատրաստում՝ գնահատելու առաջադրանքներն ու ներդրումները:
2. Մալուխային համակարգի և ակտիվ ցանցային սարքավորումների պասիվ բաղադրիչների մատակարարում
3. Ցանցի տեղադրում
-
կաբելային ալիքների տեղադրում,
-
կաբելային համակարգի տեղադրում,
-
տեղեկատվական վարդակների տեղադրում, հաղորդակցային պանելների տեղադրում, պորտերի նշում
-
ակտիվ ցանցային սարքավորումների տեղադրում:
4. Թեսթավորում և թղթաբանության պատրաստում
-
ցանցի փորձարկում ՝ ստանդարտներին համապատասխանելու համար,
-
ցանցի համար տեխնիկական (գործարկելիք) փաստաթղթերի պատրաստում:
Գրասենյակային աշխատանքի հաջողությունը կախված կլինի նրանից, թե որքան որակյալ և գրագետ է նախագիծն արված: Կարևոր գործոն է տեղադրման ֆունկցիոնալությունը: Կառուցվածքային համակարգը հնարավորություն է տալիս համատեղել մի քանի ծառայություններ ՝ հեռախոսներ, համակարգիչներ, անվտանգության և հակահրդեհային սարքավորումներ: