Մասնագիտական սեմինար շինարարների համար
2018-06-10

Մունգո շվեյցարական ընկերությունն իր արտադրանքով արդեն երկար տարիներ ներկայացված է հայկական շուկայում: Մելինեթ ընկերության և Մունգոյի պաշտոնական ներկայացչության ջանքերով Հայաստանում տեղի են ունենում գործնական սեմինարներ շինարարների համար, որոնց նպատակը ոչ միայն ապրանքանիշի գովազդն է, այլ նաև տեղական մասնագետների աշխատանքային փորձի փոխանակումը արտերկրից եկած մասնագետների միջև:

2018թ. Հունիսին տեղի ունեցավ ևս մեկ սեմինար Երևանի թիվ 4 Արհեստագործական Ուսումնարանում: Սեմինարը վարում էր Թոմաս Թոմասևիչը, ով հանդիսանում է Սկանդինավյան, Բալտիկ երկրներում, Մեծ Բրիտանիայում և ԱՊՀ երկրներում Մունգոյի տարածաշրջանային կառավարիչը: Մելինեթ ընկերության հրավերով Թոմասը ժամանել էր Հայաստան՝ անցկացնելու մետաղյա, քիմիական և նեյլոնային անկերների օգտագործման, տեղադրման/ապամոնտաժման մասին այդ սեմինարը:

Սեմինարն ընթացավ երկու մասով. Տեսական մասում մասնակիցները ծանոթացան անկերների տեսակներին, իսկ Գործնական մասը նվիրվեց տեղադրման և ապամոնտաժման գործընթացի ցուցադրությանը: Մասնակիցները տպավորված էին հեռանում: