«ԲԵՍՏ ՎԵՍՏԵՌՆ ՓԼԱՍ ԿՈՆԳՐԵՍ» ՀՅՈՒՐԱՆՈՑ

Մեր ընկերությունը շարունակում է ամրապնդել իր դիրքերն հայաստանյան շուկայում: Best Western Plus Congress հյուրանոցի համար արված աշխատանքը հերթականներից էր:

Շենքի առաջին հարկի վերակառուցման փուլում տարվել են աշխատանքներ ձայնային ազդարարման և ֆոնային երաժշտության համակարգերի, ինչպես նաև խորհրդակցությունների դահլիճներում կոնֆերանս համակարգերի նախագծում և տեղադրում: Ձայնային ազդարարման և ֆոնային երաժշտության համակարգը նախագծվել է BOSCH PAVIRO համակարգի հիման վրա, հաշվի առնելով հյուրանոցի չափերը, ներկայացված տեխնիկական պահանջները և համակարգի հնարավորությունները: Կատարվել է վերակառուցվող տարածքի զոնավորում, բարձրախոսների ընտրություն ըստ տեղանքի և նշանակության: Օգտագործվել են մի քանի տեսակի բարձրախոսներ՝ BOSCH LC4 տեսակի բարձրախոսներ, որոնք տեղադրվել են ընդունարաում, նախաճաշի սրահում և մեծ խորհրդակցությունների սենյակում երաժշտության բարձր որակ ապահովելու համար, BOSCH LS1 տեսակի բարձրախոսներ, որոնք տեղադրվել են ռեստորանային հատվածում հաշվի առնելով առաստաղի դիզայնը և հենց բարձրախոսների էրգոնոմիկ տեսքը, BOSCH LC5 տեսակի ջրակայուն բարձրախոսներ, որոնք տեղադրվել են սանհանգույցներում և նախամուտքերի հատվածներում, BOSCH LC1 տեսակի բարձրախոսներ, որոնք տեղադրվել են հատուկ պահանջներ չունեցող հատվածներում: Կոնֆերանս համակարգը նախագծվել է BOSCH CCS 900 անալոգային կոնֆերանս համակարգով, թվով երեք խորհրդակցությունների սենյակներում, սարքավորումների տարբեր բաշխվածությամբ օգտագործման դեպքում, որ իրենից ենթադրում է կոմպլեքս լուծում: Բացի այդ, խորհրդակցությունների սենյակներում ձայնային համակարգին տրվել է տեղային լուծում BOSCH PLENA համակարգով, որը կառավարվել է նաև խորհրդակցությունների սենյակներից և միացվել է կոնֆերանս համակարգերին: Ի վերջո ստացվել է մի ամբողջական համակարգ փոխկապակցված էլեմենտներով, ընդլայնման հնարավորությամբ և համապատասխան EN54 ստանդարտին: