«ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
«Գաֆէսճյան թանգարան» հիմնադրամի հետ մեր համագործակցությունը սկսել ենք դեռևս 2008-ից: Թանգարանում իրականացված աշխատանքները տեղի են ունեցել երկու փուլով՝ մալուխավորման-տեղադրման և կարգաբերման-տեստավորման: Թեև տեղադրել ենք քիչ թվով համակարգեր, բայց համագործակցությունը անչափ կարևոր էր մեզ համար: Տեղադրվել է շարժման և հրդեհային համակարգերի հիբրիդ՝ մեկ սարք, որն իր մեջ պարունակում է շարժման սենսոր և հրդեհային ահազանգման համակարգ:
Լարանցման և տեղադրման աշխատանքները կատարել են մեր ինժեներ-կարգավորողները, իսկ տեստավորման, կոնֆիգուրացիայի և սպասարկման աշխատանքներով զբաղվել և առ այսօր շարունակում են զբաղվել մեր տեխնիկ-կարգավորողները: